Թուրքիայում ձերբակալվել է Մուշ նահանգի քուրդ համայնքապետը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Թուրքական իշխանությունների կողմից երկրի արևելյան նահանգներում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված քաղաքապետների ձերբակալությունները շղթայական բնույթ են ստացել: Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Մուշ նահանգի  հանրապետական դատախազության կողմից իրականացվող հետաքննության արդյունքում ձերբակալվել է Մուշի Ալթընովայի շրջանի համայնքապետ Ջասիմ Բուդաքին։ Նա մեղադրվում է ահաբեկչական զինված կազմակերպության անդամ լինելու մեջ։ Դատարանի որոշմամբ նրան կալանավորել և տեղափոխել են կալանավայր։ 

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ վերջին ամիսներին Թուրքիայում ձերբակալվել են 5 տասնյակից ավել քուրդ քաղաքապետներ, որոնք հիմնականում մեղադրվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) անդամակցելու կամ օժանդակելու մեջ: Ձերբակալված քաղաքապետների թափուր պաշտոններում նշանակվում են պետական կառավարիչներ: