Իսպանիան հունիսի վերջին կարող է զբոսաշրջիկների ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

Իսպանիա

Իսպանիան կարող է արտասահմանցի զբողաշրջիկներին ընդունել հունիսի վերջին, երբ իսպանացիները նույնպես կարողանան ազատ տեղաշարժվել իրենց երկրում։ Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է տրանսպորտի նախարար Խոսե Լուիս Աբալոսը։

Այս պահի դրությամբ Իսպանիայում արտասահմանցիների նկատմամաբ գործում է խիստ ռեժիմի սահամանփակում։ Երկիր կարող են գնալ նրանք, ում մոտ ֆորս մաժորային իրավիճակ է, ինչպես նաև դիվանագետները։ Ընդ որում, արտասահմանից եկողների համար գործում է 14-օրյա կարանտինային ռեժիմ։

Ուրբաթ Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Արանչա Գոնսալես Լայան հայտարարել է, որ իշխանությունը գիտակցում է զբոսաշրջության նշանակությունը երկրի տնտեսության համար և ձգտում է հնարավորինս շուտ ընդունել զբոսաշրջիկներին՝ հսկողության տակ վերցնելով կորոնավիրուսի տարածումը:

 «Մեզ շատ է անհանգստացնում հատվածը, որը կարևոր է մեր երկրի և որոշ ինքնավար համայնքների համար։ Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ օտարերկրացիները գան, քանի դեռ իսպանացիները գտնվում են կարանտինի մեջ»,- ասել է նա։

ԱԳ նախարարը հավելել է, որ հունիսի վերջից կսկսվի զբոսաշրջային գործունեությունը։