ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
«ԲԵԼՏԱ» գործակալությունը հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
Օրակարգում ընդգրկված է 10 հարց, որոնք ընդգրկում են 2020-2021 թթ.-ին ԵՏՄ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների, 2019-ին ԵՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների, անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխման համար կիրառվող միջոցառումների վերաբերյալ ԵՏՀ տարեկան հաշվետվության մասին հարցերը:
Օրակարգում ընդգրկված է նաև ԵՏՀ կադրային կազմի ձևավորման մեխանիզմի հստակեցման առումով ԵՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը:
Նիստի ժամանակ կհաստատվի նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները: