Արցախի նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կլինի առանց լրագրողների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ար

Շուշիում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերով։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակեն

Արցախի հանրային

Հայաստանի հանրային

Երկիր մեդիա

Կենտրոն

ԱՐ

հեռուստաընկերությունները:

Ապահովվելու է նաեւ լուսանկարների առցանց տրամադրումը:

Լրագրողների մուտքը դահլիճ թույլատրված չի լինելու, ինչի համար նախապես ներողություն ենք խնդրում բոլորից»,-նշած է հաղորդագրությունում։