Միշուստինը վերադարձել է վարչապետի աշխատանքային պարտականություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

Միշուստին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վերադարձել է աշխատանքի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի կայքը։

Համաձայն Կրեմլի կայքի՝ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որն անվավեր է ճանաչում փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին վարչապետի պաշտոնակատար նշանակելու մասին փաստաթուղթը:

Ապրիլի վերջին Միշուստինը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում առաջարկել էր իր տեղակալ Բելոուսովի թեկնածությունը, որից հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց:

Նշենք, որ մայիսի 19-ի դրությամբ՝ վարակակվել են նաև Պետդումայի առնվազն վեց պատգամավորներ: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ նրանցից երկուսն արդեն ապաքինվել են, երկուսը գտնվում են հիվանդանոցում, մնացածը բուժվում են տնային պայմաններում:

Տեսանյութեր

Live

Լրահոս