ԵԽԽՎ-ն ողջունում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու՝ Հայաստանի խնդրանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

1

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցող Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) տեղեկացնում է, որ Հայաստանի իշխանությունը խնդրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ Սահմանադրության դատարանի հետ կապված Սահմանադրական հնարավոր փոփոխությունների վերաբերյալ: Կիմո Կիլյունենը դա շատ լավ նորություն է համարել:

Ըստ հաղորդագրության՝ կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի կասեցումը և կառավարության կողմից այդ կարծիքը հայցելու ու հարցը խորհրդարան վերադարձնելու համար կառավարության կողմից արված ընտրությունն առավել կարևոր է, քանի որ Հայաստանի իշխանությունն այժմ ժամանակ կունենան ուսումնասիրելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ նախքան հետագա գործողությունները կատարելն ու  հասարակությանը տեղեկացնելը:

«Ակնկալում եմ կարդալ կարծիքն ու տեսնել, թե ինչպես է այն հաշվի առնվում։ Այս որոշումը լավ օրինակ է ԵԽ-Հայաստանի իշխանություն համագործակցության ինչպես որակի, այնպես էլ մակարդակի համար», - ասել է Կիմո Կիլյունենը: