Քրդերի հետ զինված բախման հետևանքով ժանդարմերիայի թուրք կապիտան է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

թուրքիա

Թուրքիայի Կարսի նահանգի Կաղզվան շրջանում ոստիկանական գործողության ժամանակ զինված բախում է տեղի ունեցել։

Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) անդամները դիմադրություն են ցույց տվել ժանդարմերիայի ներկայացուցիչներին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Բախման ժամանակ ժանդարմերիայի կապիտան, 34-ամյա Ֆերհաթ Չիֆթչին վիրավորվել է, ապա ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է։

Հայտնի է, որ վերջինս 2009-ից ծառայում էր Թուրքիայի զինված ուժերում, իսկ 2018թ․-ից Կարսի նահանգային ժանդարմերիայի կազմում։

Տեսանյութեր

Live

Լրահոս