Գեղարքունիքի մարզում հաստատվել է COVID-19-ի 21 նոր դեպք. առողջացել է 115 քաղաքացի. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

կորոնա

«Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 284 դեպք, որից առողջացել են 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է»,- ասված է հաղորդագրության մեջ: