Բակո Սահակյանը 2 տասնյակից ավելի օրենքներ է ստորագրել. ո՞ր ոլորտներին են դրանք վերաբերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

բակո

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ստորագրել է մի շարք օրենքներ։ Այդ մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Ստորագրված օրենքներն են՝ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների  մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին»  օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։