ՌԴ-ում COVID-19-ից մահացել է 186 բուժաշխատող. մահացածների մեծ մասը բուժքույր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ռդբուժաշխատողներկորոնա

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված առնվազն 186 բժիշկ է մահացել: Թվերի ցանկը հրապարկվել է Մեդիազոնում, փոխանցում է Lenta-ն:

Լրագրողներն ուսումնասիրել են զոհված բուժաշխատողների անուններով ռուս բժիշկների կողմից կազմված «հիշողության ցուցակը»: Արդյունքում, կարողացել են հաստատել 186 բժիշկների մահը:

Մահվան դեպքերի երկու երրորդը բաժին է ընկնում Մոսկվային, Մերձմոսկվային, Սանկտ Պետերբուրգին և Դաղստանին: Դեպքերից 16-ը գրանցվել է Մերձմոսկվայում, 14-ը՝ Սանկտ Պետերբուրգում. Մոսկվայի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

Մահացածների թվում եղել են 18 վիրաբույժներ, 15 թերապևտներ, 11 անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, 38 բուժքույրեր և բուժեղբայրներ, 14 սանիտարներ, 13 բուժաշխատողներ և շտապ օգնության 12 վարորդներ: