Եթե դինամիկան չկոտրենք, ամեն օր մեզ մոտ կորոնավիրուսից 100-ավոր մարդիկ կմահանան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է կորոնավիրուսի դեմ ապակենտրոն պայքարին, և այդ համատեքստում հորդորել առաձնահատուկ պատասխանատվություն ցուցաբերել իրավիճակը հաղթահարելու համար:

«Այսօր միջին մահացությունը, ամենօրյա մահացությունը մեր երկրում ավելի քիչ է, քան եղել է 2019 թվականի մայիսին, բայց դա չէ էականը. էականն այն է, որ եթե մենք այս տեմպը չկոտրենք, ըստ մեր հաշվարկների, մայիսի 29-ին արդեն կունենանք 10 հազար հիվանդացության դեպք, իսկ հունիսի 12-ին՝ 20000 դեպք, ինչը նշանակում է, որ մեր մահվան թվերն էականորեն կավելանան, որովհետև վերակենդանացման բաժանմունքներն ամբողջությամբ լցված կլինեն պացիենտներով, և մենք մարդկանց ուղղակիորեն չենք կարողանա օգնություն ցույց տալ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև հիշեցրել է, որ հիվանդների մեծ մասը վարակը տանում է ասիմպտոմ եղանակով, և առողջության վրա առանձնապես փոփոխություն չի նկատվում. ամենամեծ տարբերությունը համի և հոտի կորուստն է:

«Բայց եթե մենք այս դինամիկան չկոտրենք, չիջեցնենք կտրուկ այս դինամիկան, մենք իսկապես շատ լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնելու, և ամեն օր մեզ մոտ կորոնավիրուսից 10-յակ մարդիկ են մահանալու, կարող է նույնիսկ 100-ավոր մարդիկ մահանան, ինչը ենթադրում է, որ մենք ստիպած կլինենք մտցնել ամենախիստ սահմանափակումերը»,-ասել է վարչապետը:

Տեսանյութեր

Live

Լրահոս