Էդուարդ Աղաջանյանը ԲԿԳ տնօրենին ներկայացրել է ՀՀ-ում COVID-19-ի դեմ տարվող միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մայիսի 15-ին տեսազրույց է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության (ԲԿԳ) տնօրեն Սանջեյ Պրադանի հետ։

Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է Covid-19 շրջանակում կառավարության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական, կրթական և առողջապահական միջոցառումները և դրանց իրականացման փուլում առաջացած թափանցիկության, հասանելիության ու փոխադարձ վստահության խնդիրները։

ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադհանը խոսել է Covid-19 շրջանակում այլ կառավարությունների կողմից իրականացված հաջողված ժողովրդավարական մոդելների մասին՝ գնումների «Open Data» ձևաչափի և հրապարակային գործընթացի, միջոցառումների վերաբերյալ ժամանակին տեղեկատվության հասանելիության, Էլեկտրոնային ժողովրդավարական գործիքների հասանելիության և կառավարության նկատմամբ վստահության մասին։

Քննարկման ընթացքում երկուստեք համաձայնել են, որ համաճարակի ընթացքում հաջողել են այն երկրների կառավարությունները, որոնք գործել են առավել բաց և թափանցիկ, ուստի կարևորվել է «Բաց կառավարման» սկզբունքների դերը համաշխարհային մարտահրավերի հաղթահարման շրջանակում։

Կողմերը պայմանավորվել են համագործակցել համաճարակի շրջանում Հայաստանի փորձը ներկայացնելու, ինչպես նաև՝ գործընկեր երկրների հաջողված մեխանիզմները տեղայնացնելու, տեխնիկական և ֆինանսական աջակցության մասին։