Պետք է ապրել, խելամիտ չէ փակվելը, տնտեսության և առողջապահության վնասները հավասարակշռվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News 

ՍԴ-ի ճգնաժամը խորհրդարանում լուծելու հարցը քննարկվում է, բայց վերջնական որոշում կայացված չէ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

Պատգամավորը հերքել է տարածվող տեղեկությունները, թե իբր իշխող քաղաքական ուժը Վենետիկի հանձնաժողովի հետ կուլիսային պայմանավորվածություններ է ձեռք բերել այս հարցում նպաստավոր խորհրդատվություն ստանալու դիմաց ինչ-ինչ կոնվենցիաներ ստորագրելու։

Փամբուխչյանը, խոսելով ԼՀԿ-ի հետ ունեցած տարաձայնությունների մասին, ասել է, որ անտեղի է նրանց պնդումը, թե իշխանությունն իրենց լռեցնելու քայլեր է ձեռնարկում։

«Եթե մենք ուզենայինք լռեցնել ինչ-որ քաղաքական ուժի, հաստատ կարող էինք։ Դա մեր գործելաոճը չէ։ Մենք նման խնդիր չունենք։ ԼՀԿ-ի երևակայությունն անտեղի է»,- ասել Փամբուխչյանը։

Անդրադառնալով երկրում տիրող համաճարակի դեմ տարվող պայքարին՝ իմքայլական պատգամավորը նկատել է, որ հաշվարկվել են տնտեսական վնասները, և խելամիտ չէ ամիսներով երկիրը փակ պահելը, թեև մյուս կողմից գնահատվել են հանրային առողջությանը չվնասելու քայլերը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։