Վարչապետի հրաժարականի պահանջ կդրվի, երբ պահը գա, ԼՀԿ-ն իր ժամանակին կձևավորի իշխանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News 

«Այն օրը, երբ վարչապետի հրաժարականի պահանջի ժամանակը գա և կարիքը լինի, մենք այդ պահանջը կդնենք։ Բացառում ենք, որ հաջորդ իշխանությունը կձևավորվի առանց «Լուսավոր Հայաստանի»։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Հաջորդ իշխանությունը, միգուցե, կլինի կոալիցիոն, որովհետև որևէ ուժ կարող է 50+1 տոկոս չապահովել։ Առայժմ չեմ կարող ասել՝ ում հետ, բայց բացառում եմ, որ հաջորդ իշխանությունն առանց «Լուսավոր Հայաստանի» ձևավորվի։ Հաջորդ ընտրություներին «ԼՀԿ»-ն է լինելու իշխանություն ձևավորող ուժը։  Զարմանալի է, որ որևէ քաղաքական ուժ նման հայտին թշնամաբար է վերաբերվում»,- ասել նա։

Գորգիսյանը վստահ է, որ քաղաքացիներն արդեն իսկ իրենց համարում են այս իշխանության այլընտրանքը, և դրանով է բացատրում իշխող քաղաքական ուժի, ըստ իրեն, ցավագին արձագանքները իրենց քննադատություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։