Մերձմոսկովյան շրջանում Մի-8-ն կոշտ վայրէջք է կատարել․ անձնակազմը զոհվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

․

«Մի-8» ռազմական ուղղաթիռը Մերձմոսկովյան Կլինսկի շրջանում կոշտ վայրէջք է կատարել, որի հետևանքով անձնակազմը զոհվել է: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ ավիավթարի պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը:

«Մայիսի 19-ին, ժամը 20։00-ի սահմաններում, Կլին բնակավայրից 20 կմ հեռավորության վրա ուսումնամարզական թռիչք իրականացնելիս Ռուսաստանի ՌՏՈՒ Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ամայի տարածքում: Կոշտ վայրէջքի հետեւանքով ուղղաթիռի անձնակազմը ստացած վնասվածքներից զոհվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Աղբյուրի հաղորդմամբ թռիչքն իրականացվել էր առանց զինամթերքի: