Ռուսաստանի մի շարք մարզերում անհետացել է հայկական ծխախոտը․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News  

ծխախոտիարտահանում

«Իրավունք» թերթը գրում է. «Ռուսաստանի մի շարք մարզերում, մասնավորապես` Ռոստովի, Կրասնոդարի, Վորոնեժի եւ այլ տարածքների խանութներից անհետացել է հայկական էժան ծխախոտը:

Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, ծխախոտ կարելի էր ձեռք բերել նաեւ մասնավոր կարգով, ու քանի որ այն շատ էժան էր, վայելում էր մասսայականություն: Կա տեսակետ, որ հայկական սիգարետի առաքումը դադարեցվել է այն պահից, երբ Ռուսաստանի մաքսային մարմինները հայտնաբերել են երկու ինքնաթիռ` հայկական մաքսանենգ ծխախոտով:

Այստեղից բխում է նաեւ, որ Ռուսաստանի վերոհիշյալ մարզերում վաճառվող հայկական ծխախոտի մեծ մասը եղել է մաքսանենգ, եւ ճիշտ ձեւակերպված եւ հարկերը մուծած ծխախոտի խմբաքանակներ չեն եղել: Եթե դա իրոք այդպես է, ապա այն պնդումները, որ այս վիճակը տեւում է երկու տարի, եւ Նիկոլի ջանքերով Հայաստանը ներքաշվել է մաքսանենգ ծխախոտի վաճառքի քրեական համակարգի մեջ, շատ նման է իրականությանը:

Հասկանալի է, որ այդ ահռելի գումարները գնում էին այդ մաֆիոզ համակարգերի գրպանները, եւ շատ պարզ է, որ առանց ՀՀ կառավարության եւ անձամբ Նիկոլի տարիներ շարունակ այդպիսի մեծ ծավալներով մաքսանենգություն իրականացնել անհնար էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում