Հրդեհ՝ խորդանոցում. այրվել է 20 ստվարաթղթե արկղ, գորգ, հեռուստացույց, 3 պատուհան, դուռ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

հրդեհ

Մայիսի 19-ին՝ ժամը 16:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 22 դպրոցի մոտակայքում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մյասնիկյան փողոցի 3-րդ փակուղու թիվ 2 տանը հարակից խորդանոցում (մոտ 43 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։35-ին, մարվել՝ 16։49-ին։ Այրվել են խորդանոցում գտնվող 20 ստվարաթղթե արկղ, 1 գորգ, 1 հեռուստացույց, 3 պատուհան և մուտքի դուռն ու պատուհանը՝ մասամբ։