Կառավարությունը հիշեցնում է՝ մարզական խմբակները պարետի որոշմամբ դեռ սահմանափակված կմնան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

կորոնավիրուս

Վերջին օրերին տեղեկատվություն է ստացվում, որ 2020 թվականի մայիսի 14-ից տնտեսական սահմանափակումների մեղմացման շրջանակներում մի շարք մարզական  և այլ խմբակներ վերսկսել են իրենց գործունեությունը:

Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի թիվ 63 որոշման համաձայն, շարունակում է ժամանակավորապես սահմանափակված լինել «85.5 Այլ կրթություն» հատվածը:

Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: