Արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ոստիկանություն

Օրերս համացանցում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերին ու աշխատակիցներին, երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին, խոհարարներին, մատուցողներին և այլ մասնագիտությունների տեր անձանց կոչ էր արվում հավաք իրականացնել։

Հիշեցնենք, որ 2020 թվականի Կառավարության 298-Ն որոշմամբ արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։
Կոչ ենք անում չխախտել Կառավարության որոշման պահանջները։ Ցանկացած խախտում կառաջացնի իրավական հետևանքներ։

Նշենք, որ ավելի վաղ սոցցանցում շրջանառվում էր հայտարարություն, որով կոչ էր արվում մայիսի 20-ին՝ ժամը 13:00-ին, հավաքվել ԱԺ-ի դիմաց՝ բողոքի ակցիա անելու:

1