Կորոնավիրուսից հետո ֆուտբոլը չի փոխվի, բայց կարող ենք ապրել ավելի լավ աշխարհում․ Զեֆերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News  

Զեֆերին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծիքով՝  կորոնավիրուսի համավարակից հետո էլ ֆուտբոլը կլինի նույնը, ինչ նախկինում:

«Երբ ազատվենք վիրուսից, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Մարդիկ ասում են, որ կորոնավիրուսից հետո մենք կապրենք այլ աշխարհում: Մասամբ համաձայն եմ, սակայն ինչու՞ չմտածենք, որ այդ նոր աշխարհը կարող է լինել ավելի լավը: Մենք ժամանակ ունեցանք մտածել մեր սխալների մասին և ապագայում կարող ենք գործել առանց այդ սխալները կրկնելու»,- ասել է նա:

Զեֆերինը նշել է՝ ֆուտբոլը չփոխվեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից  հետո ու վիրուսի պատճառով ևս չի փոխվի։