Կոտայքի մարզում գրանցվել է վարակման ևս 7 դեպք. վարակակիրների ընդհանուր թիվը 507 է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Մայիսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 507 հաստատված դեպքեր, որից առողջացել են 229 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է:

Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը: