Հունաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացին հայտնաբերվել է Սոչի-Երևան ինքնաթիռում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

հետախուզում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 19-ին՝ ժամը 23.50-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Գագիկ Ա.-ն, որը ապրիլի 7-ից Հունաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Հունաստանի տարածք արգելված օտարերկրյա քաղաքացիներ տեղափոխելու, ապօրինի զենք կրելու, անձնական օգտագործման համար թմրանյութեր ապօրինի պահելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազին:

Տեսանյութեր

Live

Լրահոս