Կառավարության դիմաց ցույց անող Սարգիս Գրիգորյանին և մյուս դերասաններին բերման ենթարկեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

Կառավարության դիմաց ռեստորանների, հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջով, որ պարետատունը որոշակի սահմանափակումներով թույլատրի աշխատել։ Ցույցին մասնակցում էին հանդիսավարներ, երգիչ-երաժիշտներ, խոհարարներ և այլ աշխատակիցներ:

Ոստիկանությունն ակցիայի մասնակից, դերասան Սարգիս Գրիգորյանին և շոուբիզնես որոշ ներկայացուցիչների բերման ենթարկեց։   Ըստ ոստիկանության՝ ցուցարարները չեն կատարում պահանջները, չեն պահպանում սոցիալական հեռավորություն։ 

Ակցիայի մասնակիցներին մոտեցած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խոստացավ զբաղվել բերման ենթարկվածների հարցով։

Ցուցարարներից մի քանիսը Կառավարությունում հանդիպեցին վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, արդյունքում որոշում կայացվեց, որ ոլորտի աշխատակիցները գրավոր առաջարկներ կներկայացնեն կառավարությանը, կքննարկվի ու որոշում կկայացվի։