Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան նոր ռեկորդ է գրացվել. 24 ժամում 1179 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

կորոնա

«РИА Новости» գործակալությունը, հղում անելով Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներին, հայտնում է, որ երկրում կորոնավիրուսի հետևանքով 1 օրում ռեկորդային թվով՝ 1179 մարդ է մահացել: Վերջին 24 ժամում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման 17 408 դեպք է հաստատվել:

Կորոնավիրուսից մահվան նախկին ռեկորդը Բրազիլիայում գրանցվել էր մայիսի 12-ին. 24 ժամում երկրում մահացել էր 881 մարդ:

Նշենք, որ մայիսի 20-ի՝ ժամը 14:00-ի դրությամբ վարակակիրների ընդհանուր թիվը 271,885 է, որից 17,983-ը մահացել է, 106,794-ը՝ ապաքինվել: :