Թուրքիայում իրանցին Աթաթյուրքի օրը պատշգամբից Անգլիայի դրոշ է կախել. հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

թուրքիայումիրանիքաղաքացի
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ ներկայիս Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգի Քոջասինան շրջանում իրանցին 6 հարկանի շենքի 5-րդ հարկի պատշգամբից սրբիչ է կախել, որի վրա պատկերված է եղել Մեծ Բրիտանիայի դրոշը։ Դեպքը համընկել է Թուրքիայում մայիսի 19-ին նշվող երիտասարդության ու սպորտի տոնի և Աթաթյուրքի հիշատակման օրվա հետ (1919թ․ այդ օրը Մուսթաֆա Քեմալը ժամանել է Սամսուն, ինչը համարվում է քեմալական շարժման մեկնարկ)։ Հ

Նշենք, որ այդ օրը ամեն տարի Թուրքիայի ողջ տարածքում թուրքական դրոշներ են փողփողում, իսկ սրբիչի վրա բրիտանական դրոշը աչք է ծակել և հիստերիա է առաջացրել Կեսարիայի ազգայնամոլական շրջանակների մոտ։ Դեպքին անդրադարձել է նաև թուրքական մամուլը։

Դեպքի առնչությամբ քաղաքացիներն ահազանգել են ոստիկանություն, որը բերման է ենթարկել Իրանի քաղաքացի Մոհամմադ Ռեզային։ Ոստիկանները առգրավել են նշյալ սրբիչը։

Իրանցին խոստովանական ցուցմունքի ժամանակ ասել է, որ ինքն իր թաց սրբիչը պատշգամբից կախել է, որպեսզի չորանա այն և հավելել, որ սադրանքի մտադրություն չի ունեցել։

Կայսերիի նահանգապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Տեսանյութեր

Live

Լրահոս