Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն անցել են 126 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News   

կորոնա

Իրանում մայիսի 20-ին կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2346-ով։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 126 հազար 949 է։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։ 

 «Մահացածների թիվն ավելացել է 64-ով, ընդհանուր՝ 7.183, ծանր վիճակում է գտնվում 2673 անձ։ Ապաքինվածների թիվն ավելացել է 1635-ով, ընդհանուր՝ 98 հազար 808։ Մինչ այժմ թեստավորվել է 731 հազար 213 անձ»,- հայտնում են դեսպանությունից։