Խաչատուրյան քույրերը խնդրում են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին իրենց գործով դիմել ՌԴ իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

խաչատուրյանքույրեր

Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը ՄԱԿ-ի կանանց նկատմամբ բռնության հարցերով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին խնդրել են դիմել Ռուսաստանի իշխանություններին քրեական գործի քննության շրջանակում նրանց կրկնակի տրավմայի չենթարկելու և դատավարական իրավունքները չխախտելու պահանջով: Ինչպես TAСС-ին հայտնել է Խաչատրյան քույրերից կրտսերի փաստաբան Վալենտինա Ֆրոլովան, դրա համար հարկավոր է քույրերի գործերը քննել միայն միասնական տարբերակով և հաշվի առնել, որ նրանք գործել են ինքնապաշտպանության շրջանակում:

Քննչական մարմինները բաժանել են քույրերի քրեական գործը՝ Մարիա Խաչատուրյանի գործը առանձնացնելով առանձին վարույթում, ինչը բացասաբար է անդրադարձել մեղադրյալների իրավունքների վրա։ Չնայած այն հանգամանքին, որ երկու քրեական գործերի շրջանակներում էլ քննվում են նույն հանգամանքները, Քրիստինան և Անգելինան հնարավորություն չունեն մասնակցել Մարիայի գործին այնպես, ինչպես Մարիան հնարավորություն չունի մասնակցել Քրիստինայի և Անգելինայի գործին, - նշել է պաշտպանը։

Պաշտպանի փոխանցմամբ՝ սա հետագայում կհանգեցնի քույրերի կրկնակի տրավմայի ենթարկվելուն, քանի որ նրանք ստիպված կլինեն պատմել նույն տրավմատիկ իրադարձությունների մասին երկու քրեական գործերի քննության ժամանակ:

Սրանցի բացի, փաստաբանի խոսքով՝ Խաչատուրյան քույրերը դիմել են Սիմոնովիչին՝ պնդելով, որ իրենք գործել են ինքնապաշտպանությունից դրդված՝ պաշտպանելով իրենց ընտանեկան բռնությունից:

Թեև քննությանը հաջողվել է ձեռք բերել բավականին հուսալի ապացույցներ ընտանիքում տևական և լուրջ բռնության առկայության մասին, որը սպառնալիք էր աղջիկների կյանքի և առողջության համար, նրանք հրաժարվել են դիտարկել ինքնապաշտպանության դրդապատճառը քույրերի գործողություններում. «Պատահական չէ, որ մենք դիմել ենք կանանց նկատմամբ բռնության հարցերով հատուկ զեկուցողին, քանի որ այն, ինչ կատարվում է այսօր քույրերի հետ, բազմամյա բռնության և նրանց ժամանակին պաշտպանել թույլ տվող օրենքի բացակայությունն է»,- հավելել է փաստաբանը: