Ավտովթար՝ Լոռու մարզում. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

վթար

Մայիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմանում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Նարեկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NV 033 համարանիշի ավտոմեքենայով Աղայան փողոցի 84/1 հասցեի մոտ կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել շինության պատին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: