Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանի համար լավ լուր ունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

թրեյսի

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ մայիսի 21-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում դեսպան Թրեյսին կխոսի Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության և նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի շուրջ հայ-ամերիկյան համագործակցության մասին։

«Դեսպանը Հայաստանի համար լավ լուր ունի։

Թեմային վերաբերող ձեր հարցերն այս պահից կարող եք զետեղել սույն գրառման մեկնաբանություններում, իսկ վաղը` ֆեյսբուքյան ուղիղ եթերում լսեք պատասխանները Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարից»,- ասված է հաղորդագրության մեջ: