Հարգելի՛ Փաշինյան, միշտ էլ արդարանալու ես, ստիպելու են․ խաղի էս կանոնը դու ես մտցրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

«Հարգելի՛ պարոն Փաշինյան, դու արդարացել ես, արդարանում ես ու անընդհատ արդարանալու ես։ Այս խաղի կանոնները դու ես մտցրել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քաղաքացիներին ուղղված կոչին, որում վարչապետը հորդորում էր տուրք չտալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին:

«Դու ես ստիպել, որ մարդիկ արդարանան, որ սև չեն, հակահեղափոխական չեն, պիցցայակեր չեն, ռոբասերժական չեն։ Իսկ ո՞վ ասեց, որ դու իրավունք ունես մարդկանց ստիպելու արդարանալ, իսկ քեզ չեն ստիպելու։ Էն էլ ոնց են ստիպելու։ Դու անընդհատ արդարանալու ես, որ ռեկետ չես անում, որ կոռուպցիայի մեջ չես, չես թալանել։ Ամեն օր, քանի դեռ խաղում ես քո խաղի կանոններով»,- ասել է Քոչարյանը։

Ըստ քաղտեխնոլոգի՝ Փաշինյանը նման էմոցիոնալ ելույթներ է ունենում, քանի որ անկառավարելի վիճակ է ստեղծվել։

Շարունակությունը՝ տեսանյութում։