Իշխանության քայլերն արդարացված են, վարկանիշի խնդիր էլ չկա. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն ընդունում է՝ իրավական համակարգում խնդիրներ կան, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը հրաժարվելու է «վեթինգ» իրականացնելու մտքից: 24News-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ իրավական ու պետական  համակարգի միջին օղակում մինչև հիմա էլ սաբոտաժ անող պաշտոնյաներ կան:

Ինչ վերաբերում է մարդկանց՝ դատական համակարգի հետ կապված դժգոհությանը, հետևաբար նաև՝ դրանից բխող վարկանիշի անկմանը, ապա պատգամավորը համակարծիք չէ, որ իշխանության վարկանիշն անկում է ապրում: «Իշխանության վարկանիշն անկում չի ապրում և չի ապրի, քանի որ արած քայլերն արդարացված են»,- վստահեցնում է Սարուխանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։