Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի ԲԿ նախկին տնօրենին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

․

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատական հայց է ներկայացրել Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանի դեմ՝ պահանջելով հերքել հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ Ավանեսյանը պաշտոնից ազատվել է 2 տարի առաջ՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ։