Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 162 մարդ․ ընդհանուր առմամբ առողջացել է 2928 պացիենտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

կորոնավիրուս

Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 335 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 5606 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 162 մարդ, շարունակում է բուժվել 2581-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է   2928 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս երեք դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը  70 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 27-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 45 հազար  822 քաղաքացի: