Արայիկ Հարությունյանի երդմնակալությունն այսօր Շուշիում է. նորընտիր ԱԺ-ն 1-ին նիստն է անում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

արայիկ

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին, Շուշիում: Այն կհեռարձակվի 5 հեռուստաընկերությունների՝ Արցախի հանրային,Հայաստանի հանրային, «Երկիր մեդիա», «Կենտրոն», «ԱՐ», ուղիղ եթերով:

Նախքան երդմնակալության արարողությունը՝ Արցախի Հանրապետության ԱԺ-ն Շուշիի մշակույթի պալատում գումարել է հատուկ նիստ:

Նշենք, որ մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքով Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են քաղաքական 5 ուժեր: Պատգամավորական 33 մանդատներից 16-ը ստացել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, 9-ը՝ «Միասնական հայրենիք», 3-ական՝ Արցախի «Արդարություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» ու 2-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները:

Հիշեցնենք նաև, որ ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությամբ Արցախի Հանրապետության 4-րդ նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս