Վերջին 1 օրում կորոնավիրուսից 3 մարդ է մահացել. նրանք եղել են 60, 65, 90 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

մահ

Վերջին 1 օրում կորոնավիրուսից 3 մարդ է մահացել: ռողջապահության նախարարությունը մահվան դեպքի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Մահացածների ընդհանուր թիվը 70 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 27-ի։

Նշենք նաև, որ Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 335 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 5606 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 162 մարդ, շարունակում է բուժվել 2581-ը: Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 2928 մարդ։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 45 հազար  822 քաղաքացի: