Վաղվանից ասիմպտոմ դեպքերն ու թեթև վիճակ ունեցողները կինքնամեկուսացվեն տանը․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

Հավանաբար վաղվանից հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև վիճակ ունեցող քաղաքացիներին կուղարկենք տուն , որպեսզի շարունակեն իրենց ինքնամեկուսացումը, իհարկե առողջության առաջնային պահպանման օղակի հսկողությամբ։ Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այն նոր դեպքերը, որոնք կհաստատվեն, բայց չեն ունենա որևէ բուժօգնության կարիք նորից կուղարկվեն տուն։ Պացիենտները ոչ թե զրկվելու են բժշկական օգնությունից, այլ փոխվելու է հիվանդության վարման ռազմավարությունը»,- ասաց նա։