29 կողմ, 4 դեմ ձայն. Արցախի 7-րդ գումարման ԱԺ նախագահ ընտրվեց Արթուր Թովմասյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

արթուր

29 կողմ, 4 դեմ ձայներով Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք» դաշինքի խմբակցության ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը:

ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածուի ելույթի ժամանակ Արթուր Թովմասյանն առաջարկել է ակտիվացնել գործակցությունն ճանաչված ու չճանաչված պետությունների՝ Աբխազիայի, Մերձդնեստրի, Հարավային Օսեթիայի հետ՝ խորհրդարանների միջև բարեկամական խմբեր ստեղծելով:

Արթուր Թովմասյանը ծնվել է 1962-ի դեկտեմբերի 2-ին, ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, Հայաստանում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի պատվավոր դոկտոր, ղեկավարում է Արցախի թեթև ատլետիկայի ֆեդերացիան: 1995-ին ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր: 1996-1997 թվականներին զբաղեցրել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակի պաշտոնը: 2005-ին ընտրվել է հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր: 2010-ին ընտրվել է Արցախի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում: