Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են ընդհանրապես չկայանալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

Տոկիո

Տոկիոյի Օլիմպիական խաղերն ամողջությամբ կարող են չեղարկվել, եթե այն հաջորդ տարի անցկացնել չհաջողվի։ Այս մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։ Այս մասին հայտնում է «Эхо Москвы»-ն։

Ըստ նրա՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հասկացրել է, որ հաջորդ տարվա ամառը համարվում է Խաղերի անցկացման վերջին տարբերակը։ Անհնար է անընդհատ միջոցառումը տեղափոխել և մի քանի հազար մարդ վարձել կազմակերպչական հանձնաժողովում, ինչպես նաև փոխել ամբող աշխարհի միջազգային ֆեդերացիաների գրաֆիկները։

Համավարակի ֆոնին հաջորդ տարի տեղախոխված Օլիմպիադան պետք է անցկացվի հունիսի 23-ից օգոստոսի 8-ը։