Արմեն Նազարյանը ներառվել է 2000-ականների աշխարհի թոփ ըմբիշների ցանկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News     

սպորտ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կազմել է 2000-ականներին հանդես եկած լավագույն ըմբիշների հնգյակը, որում տեղ է գտել Հայաստանի ու Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկած Արմեն Նազարյանը։

Նազարյանը անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնն է (1996թ.)։ Հայաստանի դրոշի ներքո նա դարձել է աշխարհի (1993թ., 1995թ.) ու Եվրոպայի (1994թ., 1995թ.) կրկնակի չեմպիոն։ 1997-ից նա ստացել է Բուլղարիայի քաղաքացիություն ու սկսել պաշտպանել այդ երկրի դրոշի գույները՝ դառնալով Եվրոպայի քառակի, աշխարհի եռակի  չեմպիոն, 2000թ-ին էլ  Սիդնեյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։