30-ամյա տղամարդու գրպանից թմրանյութ է հայտնաբերվել. ասել է՝ քաղել է վայրաճ կանեփի թփից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Մայիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Խորենացու փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 30-ամյա մի տղամարդու։

Նրա անձնական խուզարկությամբ գրպանից հայտնաբերվեց չորացված մանրացված, դեղնականաչավուն զանգված։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, ինքն է քաղել վայրաճ կանեփի թփից՝ իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր։