Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին. Վարոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News     

իրավական

«Ըստ լուրերի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն արդեն մուտքագրվել է դատարան ու համակարգչի կողմից մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին»։ Այս մասին հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Միաժամանակ ներկա պահին Դատալեքս տեղեկատվական համակարգը անառողջ «ցնցումների» մեջ է ընկել... Ինչևէ սպասում ենք զարգացումներին ու կոչ անում «տեղեկատվական համակարգին» չցնցվել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարոսյանը։

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 342.1-րդ հոդված.
«Դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելը

1. Դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին միջամտելը` բաշխման արդյունքներին վերաբերող տվյալները փոփոխելու նպատակով`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) շահադիտական դրդումներով`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով»,-գրել է փաստաբանը: