​​​​​​​ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը երեկ և այսօր կանչվել է ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

գրիշաթամրազյան

«Երեկ և այսօր ես կանչվել եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ զրույցի»: Այս մասին լրատվամիջոցների ասել է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը:

Փոխնախարարը չի հայտնել, թե ինչ գործի շրջանակում է հրավիրվել ԱԱԾ։

Հարցին՝ արդյոք դա կապ ունի՞ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարության հետ, Թամրազյանը նշել է, որ այս պահին չի ցանկանում մեկնաբանել:

Հիշեցնենք, որ Գոգյանը իր հրաժարականի դիմումի հիմնավորման մեջ նշել էր, թե պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ արտագրություններ ու թարգմանություններ, և որ ռեկտորը համապատասխան կապերի ու հովանավորչության միջոցով շարունակում է պաշտոնավարել։