«Ուկրաինան կմնա ունիտար պետություն, դաշնայնացում թույլ չենք տա». Պորոշենկո

ԵՐԵՎԱՆ,ՕԳՈՍՏՈՍ 27, 24News

Thumbnail

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկիրը կմնա ունիտար պետություն։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։

«Մենք պետության գործունեության սկզբունքային և առանցքային տարրերում դաշնայնացում թույլ չենք տա, երկիրը կմնա ունիտար պետություն»,- ասել է նա։

Ավելի վաղ Պորոշենկոն շնորհավորական ուղերձ էր հղել Դոնեցկի օրվա կապակցությամբև խոստացել, որ մի օր այնտեղ կբարձրանա ուկրաինական դրոշը։