ԵՄ-ն հույս է հայտնել, որ այս ամառ տուրիստական սեզոնը համաեվրոպական կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

ԵՄ

Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը հույս է հայտնել, որ այս ամառ համաեվրոպական զբոսաշրջային սեզոնը կվերականգնվի: Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:

«Անշուշտ, Եվրոպայում այս ամառ զբոսաշրջային սեզոնը կլինի: Մեծ հույսեր ենք փայփայում, որ այն կլինի համաեվրոպական»,- նշել է նա:

Նշենք, որ Հունաստանի զբոսաշրջության նախարար Հարիս Թեոխարիսը հայտարարել էր, որ աշխարհի բոլոր երկրներից զբոսաշրջիկները կարող են Հունաստան ժամանել հուլիսի 1-ից, բացառությամբ բարդ համաճարակային իրավիճակով պայմանավորված պետությունների քաղաքացիների: