Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժություններին 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

ՄԲԱԳՆ

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մեծ Բրիտանիայում Հայ ազգային կոմիտեի մտահոգություններին՝ կապված Ադրբեջանում տեղի ունեցող լայնածավալ, չհայտարարված զորավարժությունների հետ:

Հայ ազգային կոմիտեն հայտնել է, որ դիմել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին՝ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանը մայիսի 18-22-ը հարձակողական զորավարժություններ է անցկացնում ծանր սպառազինության, ավիացիայի, զրահատեխնիկայի կիրառմամբ Հայաստանի և Արցախի սահմանների մոտ:

Հայ ազգային կոմիտեի փոխանցմամբ՝ զորավարժություններն անցկացվում են՝ չնայած նրան, որ ՄԱԿ-ը գլոբալ հրադադարի կոչ է արել:

ՄԲ ԱԳՆ-ն անդրադարձել է դրան՝ պատասխանելով. «Այս շրջանում ռազմական բնույթի ցանկացած գործողություն ցավալի է: Մենք հույս ունենք, որ դրանք հնարավորինս շուտ կդադարեցվեն: Մեծ Բրիտանիան աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին, որպեսզի միջազգային հանրությանը հնարավորություն տանք կենտրոնանալ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի վրա»: