Վիզաների տրամադրման գործընթացը վերսկսելու վերաբերյալ ժամկետներ չկան. ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

ամն

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է վիզաների տրամադրման ծառայությունները Միացյալ Նահանգների բոլոր դեսպանատներում, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին։

«Կարծում եմ՝ մենք հնարավորինս շուտ կվերսկսենք այս ծառայությունների տրամադրումը, բայց այս պահին հստակ ժամկետներ այդ աշխատանքները վերսկսելու վերաբերյալ չունենք», - ասաց նա։

Դեսպանն ընդգծեց, որ վիզաների տրամադրման համար նախապես նշանակված հարցազրույցների չեղարկման մասին անձանց ծանուցել են կա՛մ հեռախոսազանգի, կա՛մ էլեկտրոնային փոստի միջոցով։

Անդրադառնալով վիզայի համար արդեն իսկ կատարված միջնորդավճարին՝ դեսպանը նշեց՝ այն երկրներում, որտեղ վճարները կատարվել են, դրանք կարող են կիրառվել մեկ տարվա ընթացքում։