Փաշինյանն Արցախում է. վարչապետին դիմավորել են Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

նիկոլ

«Քիչ առաջ նախագահ Սահակյանի հետ Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին»: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում իմ՝ որպես Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի, երդմնակալության հանդիսավոր արարողությանը: 

Իսկ մայիսի 22-ին տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հետ մեր առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ», - ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս