Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

նկար

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի վերաբերյալ վերջին թվերը:

«Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք:

Մայիսի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 523 հաստատված դեպքեր, որից առողջացել են 234 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է»,-գրել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: