Լևոն Արոնյանը կիսեց միավորը Ուեսլի Սոյի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցն ԱՄՆ-ից Ուեսլի Սոն էր: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Հաջորդիվ  հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Ռուսաստանից Սերգեյ Կարյակինը:

Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, մրցում են արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ: