Կինքնահրկիզվեմ, եթե պարզվի Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն սխեմաներում է․ Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News 

«Ընդդիմախոսներն ուզում են քաղաքացիների մոտ ստեղծել տպավորություն, թե կորոնավիրուսը չկա, կառավարությունն է հորինել։ Ցանկացած պահ օգտագործվում է իրենց դիրքերն ամրապնդելու համար»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման  եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Որոշ ուժերի թվում է, թե վերջին հարվածը պետք է հասցնել իշխանություններին, որ վարկանիշը թուլանա, ստեղծվի քաղաքական ճգնաժամ, նոր ընտրություններ լինեն, որպեսզի փորձեն իրենց քաղաքական կապիտալը ռեալիզացնել»,- կարծում է Աղազարյանը։

Պատգամավորը, խոսելով իշխանական ընտանիքի հասցեին հնչող մեղադրանքների մասին,ասել է․  

«Եթե ապացուցվի, որ Հրաչյա Հակոբյանը ներքաշված է նման կոռուպցիոն թեմաների մեջ, ապա ես կհրաժարվեմ մանդատից։ Կինքնահրկիզվեմ, եթե պարզվի՝ Նիկոլ Փաշինյանն է այդ սխեմաներում։ Կաթեցնելով փորձում են մեզ հունից հանել։ Մեզ ուզում են հոշոտել  լրագրողները, քաղաքական ընդդիմախոսները։ Պետք է պատրաստ լինենք իրենց մինիմալ առիթ տալուն»,-ընդգծել է Աղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս